Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ եւ միանձնյա առաջատարն է

154

Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով մրցեց համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Լեւոն Արոնյանը 10 հնարավորից (հաղթանակի համար՝ 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1) վաստակել է 7 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Առաջին չորս տուրերում Լեւոն Արոնյանը պարտության է մատնել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շեւչենկոյին եւ հոլանդացի Անիշ Գիրիին, ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեաչի հետ։

Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի նաեւ կածակնային խաղի 18 տուր։ Հաղթանակի համար շնորհվում է 2 միավոր, ոչ ոքի արդյունքի համար՝ 1 միավոր։

Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» փոխնախագահ․ Բոլորս ուրախ կլինենք, եթե Մեսսին որոշի վերադառնալ
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն ներում է շնորհել Nexta-ի նախկին խմբագրին