Ուկրաինան ամերիկյան իշխանություններին չի տեղեկացրել հակահարձակման ստույգ ամսաթվի մասին, սակայն, Վաշինգտոնի կարծիքով՝ այն արդեն սկսվել է։
Այդ մասին երեկ գրել է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց։
Թերթի տվյալներով՝ Կիևը ամերիկյան իշխանություններին ներկայացրել է միայն ժամանակային այն շրջանակը, երբ Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են սկսել հակահարձակումը։ Թերթը նշում է, որ անցած կիրակին մտնում է այդ ժամանակային շրջանակի մեջ։
Ամերիկյան ռազմական արբանյակներն ուկրաինական դիրքերում զինծառայողների ակտիվացում են արձանագրել։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ՈՒԶՈՒ-ն սկսել է ռազմական գործողությունները, որպեսզի պարզի ռուսաստանյան զորքերի դիրքերը և թվակազմը, «մարտերով հետախուզությունը» կշարունակվի մի քանի օր։
Փոխանցում է tass.ru-ն։