Նյու Ջերսիի նախկին նահանգապետ (2010-2018) Քրիս Քրիստին հայտարարել է Հանրապետական կուսակցության կողմից 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։
Նյու Հեմփշիր նահանգում քաղաքական գործչի ելույթը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքով։
Քրիստին իր կողմնակիցներին հայտնել է, որ «մտադիր է 2024 թ․ նախագահական ընտրություններում դառնալ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն»։ «Ես չեմ կարող երաշխավորել, որ իմ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի։ Բայց ես երաշխավորում եմ, որ ի վերջո ձեր մեջ կասկած չի մնա, թե ով եմ ես, որոնք են իմ դավանած արժեքները, և արդյոք ես արժանի եմ դրան»,- նշել է քաղաքական գործիչը։
Երեքշաբթի Քրիստին ընտրություններին մասնակցելու համար հանձնել է փաստաթղթերը։
2016 թ․ ընտրություններում Քրիստին նույնպես փորձել էր առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից, սակայն ժամկետից շուտ դադարեցրել էր ընտրարշավը՝ մի քանի նահանգներում ցածր վարկանիշի պատճառով։
Փոխանցում է tass.ru-ն։