Էկվադորի իշխող կուսակցությունը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին, որոնց անցկացման վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է պետության նախագահ Գիլյերմո Լասսոն՝ բարձրագույն օրենսդիր մարմինը լուծարելու նպատակով։
Այդ մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է քաղաքական ուժի նախագահ Էստեբան Բեռնալը։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ իշխող կուսակցությունը մտադիր է նախապատրաստվել «2025 թ․ ընտրություններին»։
Մայիսի 17-ին Լասսոն, որի լիազորություններն ավարտվում են 2025 թ․, Ազգային ժողովը ցրելու և նոր խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Նախագահի խոսքով՝ ինքն այդ քայլին է գնում, քանի որ օրենսդիրները կառավարությանը թույլ չեն տալիս բարեփոխումներ իրականացնել։ Ավելի վաղ Ազգային ժողովը սկսել է քննել նախագահի իմպիչմենտի հարցը։ Ընդդիմությունը նրան մեղադրում է տանկերներով նավթ տեղափոխող FLOPEC պետական ընկերությունում կոռուպցիոն սխեմաների մասնակցության մեջ»։ Լասսոն հերքում է մեղադրանքը։
Հունիսի 2-ին Էկվադորի նախագահը հայտնել է, որ չի մասնակցի արտահերթ ընտրություններին և մտադիր է կենտրոնանալ բարեփոխումների ուղղությամբ, որոնք ցանկանում է իրականացնել մինչև իր լիազորությունների ավարտը։
Փոխանցում է tass.ru-ն։