‘
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի նամակին: Նամակում մասնավորապես ասվում է. «Երեկ ստացա Ձեր մարտի 25-ի թվակիր նամակը: Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին:
Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրսւծ փաստաթուղթը:
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու Ձեզ և սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով՝ Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն աոողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի»:
«Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող՝ Ձեր բովանղակսյին առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»,-ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում:
‘