‘
Ուկրաինայի առաջնության «Շախտյոր» — «Դնեպր» հանդիպումից հետո (2:1) «Շախտյորի» կայքը անցկացրել է սեպտեմբեր ամսվա՝ ակումբի լավագույն ֆուտբոլիստի հարցումը եւ այսօր հրապարակել արդյունքները:
Հարցման արդյունքներով սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի օգտին իրենց ձայնը տվել են քվեարկածների բացարձակ մեծամասնությունը՝ 71,66%-ը: Երկրորդը ճանաչված պաշտպան եւ թիմի ավագ Դարիո Սրնան ստացել է 10,83%-ը: Երրորդը Ալեքսանդր Կուչերն է՝ 5,93%:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պայքարում ընդհանրապես մրցակցությունից դուրս է: Նա լավագույնն էր ճանաչվել նաեւ հուլիս եւ օգոստոս ամիսներին: Այսինքն, նա եռակի հաղթող է, հայտնում է «Շախտյորի» մամլո ծառայությունը:
‘