‘ Կենսաթոշակների մասին օրենքի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը. ՍԴ-ի որոշումը ‘

1119

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում`ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վիճարկում էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

ՍԴ-ում վիճարկվող դրույթները վերաբերում են կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուներին: Նրանք, մասնավորապես, պարտավոր են տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իրենց ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ` իրենց ողջ լինելու մասին:

Սահմանադրական դատարանը որոշեց, որ նշված հոդվածների դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Քանի դեռ Հայաստան երկրում քաղաքական հարցերը լուծվում են քրեական օրենսգրքով, էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է ‘
Հաջորդ հոդվածը‘Ցուկերբերգի հանդիպումը ուսանողների հետ (ուղիղ եթեր)’