‘
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան այցը կլինի Վաշինգտոն, բայց միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում կավարտվեն նախագահական ընտրությունները: Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան, լրագրողների հետ հանդիպմանը Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ իր ապագա այցի մանրամասներն արդեն քննարկել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդի հետ:
Իվանիշվիլին Վաշինգտոնից պաշտոնական հրավեր է ստացել, սակայն առայժմ հրաժարվել է այցից, քանի որ այս փուլում դեռևս շատ հարցեր կան, որոնք պետք է լուծել Վրաստանում, բացի այդ՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների են նախապատրաստվում:
‘