‘
2013 թվականի մարտ ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 14 979 մարդ, այս մասին iLur.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջից:
Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով ժամանածների ու մեկնածների բացասական սալդոն կազմում է -7 772 (50 749 և 58 521), երկաթուղային տրանսպորտով ժամանածների ու մեկնածների սալդոն՝ -115 ( 1 084 և 1 199 ), ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 92 191 և 99283, սալդոն՝ -7 092:
Այսպիսով՝ Հայաստանից մեկնել և Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 159 003 և 144 024 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ մարտ ամսին 14 979 մարդ մեկնել է երկրից և չի վերադարձել:
‘