‘
President.am-ը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա ), որոշել է Անդրանիկ Միրզոյանին ազատել Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:
Պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, նրա փոխարեն նշանակվելու է Վահրամ Շահինյանը:
‘