‘
Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 5-ին, կյանքից հեռացավ Apple ընկերության հիմնադիր, Pixar անիմացիոն ստուդիայի ղեկավար Սթիվ Ջոբսը՝ ամենահարուստ ամերիկացիներից մեկը, որի կարողությունը գնահատվում է 7 միլիարդ դոլար: Սակայն Ջոբսի կյանքում էլ եղել են թռիչքներ և անկումներ:
Այսօր Սթիվ Ջոբսին առաջին հերթին հիշում են որպես «թվային հեղափոխության հայր», որն ստեղծել է iPod, iPhone, iPad և Mac OS X ապրանքատեսակները, որոնց հաջողությունը Apple-ը դարձրել է ամենաթանկ հանրային ընկերությունն աշխարհում: Միայն iPhone-ների վաճառքից ընկերությունն առնվազն 150 միլիարդի եկամուտ է ստացել: Սակայն Ջոբսի անվան հետ կապված գյուտերի շարքում կան նաև կոմերցիոն տեսակետւց անհաջող նախագծեր: Դրանցից մեկը Apple Lisa գրաֆիկական ինտերֆեյսով համակարգիչն էր, որի անհաջողությունն էլ խզում առաջացրեց Apple-ի ղեկավարների միջև:
‘