‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ռեալի» հետ հանդիպման վերաբերյալ:
«Կա արդյոք մի բան, որին դեռ չե՞մ հասել: Հեթ-տրի՞կ «Ռեալի» հետ խաղում: Դե ինչ, ուրախ կլինեի առաջիկա խաղում նման բան անել:
Մենք չենք կարծում, որ մեր հաղթանակի հնարավորությունը կարող է սրել եւ բարդացնել իրավիճակը «Ռեալում»: Մեր բոլոր մտքերը կապված են միայն հաղթանակի հետ, դա կբարձրացնի մեր մարտական ոգին:
Պիկեն կարող է «Ռեալի» հետ խաղալ: Հնարավորությունները՝ 50-50 են: Շատ ցավալի է, որ Պույոլը վնասվածք է ստացել: Բայց ինչպե՞ս խնդրել խաղացողին խուսափել բախումներից: Կառլեսը միշտ մինչեւ վերջ է պայքարում»,- Չավիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
‘