‘ՃՈ-ն թալանում է վարորդներին (տեսանյութ)’

2253

iLur.am-ը բողոքներ է ստացել բազմաթիվ վարորդներից, որոնց պնդմամբ՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում թեև չկա ավտոկայանումը արգելող ոչ մի նշան, սակայն այդտեղ ավտոմեքենան «ապօրինի կայանելու» համար իրենք տուգանվել են 5000 դրամի չափով:

Հիշեցնենք, որ միայն վերջերս այդ տարածքը շահագործվում էր որպես ավտոկայանատեղի, սահմանված էր կայանելու համապատասխան վճար: Հարմարավետ կայանման համար այդ տարածքը, ի դեպ, ունի դեպի մայթը փոքր-ինչ ներս ընկած հատված: Սակայն երբ նշված խաչմերուկում տեղադրվեցին տեսախցիկներ, ՃՈ-ն որոշեց, որ այժմ վարորդներից կարելի է գանձել ոչ թե 100, այլ 5000 դրամ:

Վարորդներից մեկը iLur.am-ին ուղարկել է տեսանյութ, որտեղից երևում է, թե ինչպես է ինքն ապօրինաբար տուգանվել՝ այդ վայրում կայանում կատարելու համար: Նա առարկություններ է ներկայացրել ՃՈ, որտեղ, սակայն, նրան տեղեկացրել են, թե այդտեղ իրականում ապօրինի կանգառ է:

Մի հանգամանք ևս. այդ տարածքում ոչ միայն չկա կանգառն արգելող ցուցանակ, այլև մոտ տասը մետր ներքև՝ դեպի Մոսկովյան փողոց, կարելի է տեսնել մի ցուցանակ, ըստ որի՝ մինչև այդ տեղը կանգառն արգելված է, իսկ դրանից վերև՝ ՃՈ-ի կողմից ապօրինի համարվող կանգառում, կայանելու արգելք չկա:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնների արձանագրված տուգանքերի 30 տոկոսը գնում է ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը՝ հատկացվում մասնավոր «Սեքյուրիթի Դրիմ»կազմակերպությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկ. Սերժ Սարգսյանը մեզ սալյարկա բերող է եղել(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դեղորայքի գնաճի վերաբերյալ ԱՆ տրամադրած տվյալները և իրականությունը (աղյուսակ) ‘