‘
Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Մալթային:
Թերեւս, այսքանով էլ կարելի է եզրափակվել: Խաղի վերաբերյալ հանգամանալից կարծիքներին կարելի է ծանոթանալ ֆեյսբուքներում, սոցցանցերում առհասարակ: Ամոթ է, որ մենք դրանք այստեղ ներկայացնենք: Մալթային պարտվելու դեպքում ի՞նչ պիտի ասեն հայ մարզասերները:
82 րոպե ժամանակ ուներ Հայաստանի հավաքականը՝ Մալթայից գոլ ընդունելուց հետո: Եթե այդքան ժամանակահատվածում հաշիվը մնում է անփոփոխ, նշանակում է, ամեն ինչ տրամաբանական է: Ոչ մրցավարին կարելի է մեղադրել, ոչ միջազգային կառույցներին, ոչ էլ եղանակին նույնիսկ:
Այս պարտությունից հետո Մալթան միավորներով հավասարվեց Հայաստանի հավաքականին: Երկուսն էլ վաստակել են 3-ական միավոր եւ վստահորեն գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է. միայն վերջից:
2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար
Եվրոպական գոտի, B խումբ
Հայաստան – Մալթա՝ 0:1
Միխալ Միվսուդ, 8
‘