‘
Գրոզնիի «Թերեք» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, բելգիացի Ջոնաթան Լեժարը ոստիկանություն է տեղափոխվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով:
Կիրակի օրը, առավոտյան ժամը 5-ի կողմերը, Լեժարն իր Porcshe Panamera ավտոմեքենայի ղեկին նստած՝ մխրճվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող խանութը:
Ոստիկանությունը 25-ամյա մարզիկին անմիջապես տեղափոխել է սթափարան՝ առգրավելով վարորդական վկայականը:
Լեժարի մեքենայում գտնվող ուղևորը հայտարարել է, թե իրենք պարզապես ցանկանում էին կատակել: Իրավապահ մարմիններն անհաջող կատակասերներին պատրաստվում են վանդալիզմի, անսթափ վիճակում մեքենա վարելու և հարձակում իրականացնելու մեղադրանք ներկայացնել :
‘