‘
iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 14-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:
- Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները ճեպազրույցի ժամանակ կամփոփեն անցնող քառօրյան:
- Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի «Միլանո» խանութի գործով վճիռը: Վերջին դատական նիստում բացահայտվել էր, թե ինչու են կադաստրի պետական կոմիտեի կողմից գույքահարկը հաշվարկվել բոլոր «Օլիմպ» ՍՊԸ-ին պատկանող «Միլանո» խանութի բոլոր 3 հարկերի համար:
- Տեղի կունենա անգլերենի միասնական քննությունը: Նախկինում արդեն տեղի են ունեցել «ռուսաց լեզու», «հայոց լեզու և հայ գրականություն», «կենսաբանություն», «աշխարհագրություն», «ընդհանուր պատմություն», «մաթեմատիկա» առարկաների քննությունները:
- Երթևեկը Լենինգրադյան փողոց — Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի: Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը, որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք ավարտվել են հունիսի 13-ին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
- Իրանում նախագահական ընտրություններ են: Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն ընտրատեղամաս կբացվի: Ընտրատեղամասը լինելու է դեսպանատան շենքում եւ բաց է լինելու առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 20-ը: Ընտրողները պետք է ունենան անձնագրեր կամ Իրանում օգտագործվող անձը հաստատող փաստաթուղթ:
‘