’98-ամյա հունգարացին մեղադրվում է նացիստական հանցագործությունների համար’

809

Հունգարիայի դատախազությունը 98-ամյա Լասլո Չատարիին մեղադրում է նացիստական ռազմական հանցագործություններին մասնակից լինելու մեջ: Չատարին, որին Երկրորդ աշխարհամարտում 15 700 հրեաների սպանությանը նպաստելու մեղադրանք է ներկայացվել, հերքում է մեղադրանքը: 1944 թ. նա Կոշիցե քաղաքում ծառայել է նացիստական ոստիկանությունում: Սիմոն Վիզենտալի կենտրոնը, որն զբաղվում է նացիստական հանցագործությունների որոնմամբ, պնդում է, թե Չատարին համակարգել է հրեաների առաքումը Օսվենցիմի մահվան ճամբար: Չատարին, իր հերթին, պնդում է, թե ինքն ընդամենը միջնորդ է եղել հունգարացի և գերմանացի պաշտոնյաների միջև և չի մասնակցել նացիստական հանցագործություններին: Կոշիցեում գերմանական օկուպացիայից հետո ստեղծվել էր Հունգարիայի տարածքում հրեական առաջին գետտոն: 1948 թ. Չատարին հրեաներին խոշտանգելու համար Չեխոսլովակիայի դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել էր մահապատժի: Պատերազմից հետո նա փախել էր Կանադա, սակայն 1997 թ. զրկվել էր Կանադայի քաղաքացիությունից և անհետացել: 2012 թ. Սիմոն Վիզենտալի կենտրոնը նրան հայտարարել էր ամենափնտրվող կասկածյալներից մեկը: Նույն թվականին բրիտանական Sun թերթի լրագրողները նրա հետքին էին ընկել Բուդապեշտում: Այժմ Լասլո Չատարին տնային կալանքի տակ է Հունգարիայում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն հաստատեց. Երկրապահները զինծառայողներին հավասարեցված անձինք են ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Այվազյանը «գրուզչիկ» եղել է, բայց արդյո՞ք կարմիր դիպլոմով’