‘Վարդան Այվազյանը «գրուզչիկ» եղել է, բայց արդյո՞ք կարմիր դիպլոմով’

1199

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր ԱԺ-ի միջանցքում վիճաբանության է բռնվել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ, ով նիստի ժամանակ ակնարկել էր, թե Այվազյանը կապ ունի հանքերի բիզնեսի հետ: Վերջինս պնդում էր, որ կարմիր դիպլոմով «գրուզչիկ» է աշխատել:

iLur.am-որոշեց պարզել Այվազյանի խոսքերի իսկությունը և ուսումնասիրեց պատգամավորի կենսագրությունը, որը ներկայացված է ԱԺ կայքում: Եվ իսկապես, պարզվում է, որ Վարդան Այվազյանը 1985-1990թթ. աշխատել է Հրազդանի կաթի գործարանում` նախ որպես բանվոր, ապա` վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ: Նշենք նաև, որ Այվազյանը ավարտել է է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, սակայն նրա կարմիր դիպլոմով ավարտելու մասին ոչինչ ասված չէ:

Հավելենք, որ մի շարք պատգամավորների կենսագրություններում առկա է այն փաստը, որ նրանք գերազանցությամբ են ավարտել այս կամ այն բուհ-ը:

Նախորդ հոդվածը’98-ամյա հունգարացին մեղադրվում է նացիստական հանցագործությունների համար’
Հաջորդ հոդվածը‘Femen-ը Կիևում է գրոհել է Լուկաշենկոյի վրա’