‘
Այսօր Անգլիայի Պրեմիեր-լիգան հրապարակել է 2013/14 մրցաշրջանի նախնական խաղացանկը: Նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»՝ նորանշանակ մարզիչ Դեւիդ Մոյեսի գլխավորությամբ, իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Ուելսում, որտեղ կխաղա «Սուոնսիի» հետ:
«Մանչեսթեր Սիթիին» Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի տանը՝ «Նյուքասլի դեմ»: Իսկ «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալուց հետո Ժոզե Մոուրինյոն եւ իր «Չելսին» կխաղան «Հալ Սիթիի » հետ: 1-ին տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 17-19-ին:
Իսկ արդեն 2-րդ տուրում «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» մրցավեճը: 5-րդ տուրում տեղի կունենա մանչեսթերյան դերբին (սեպտեմբերի 21-ին): Իսկ 10-րդ տուրում տեղի կունենա անգլիական Պրեմիեր-Լիգայի պատմության մեջ առաջին ուելսյան դերբին՝ առաջնության նորեկ «Կարդիֆը» ընդդեմ «Սուոնսիի»:
Անգլիայի Պրեմիեր-լիգայի նոր մրցաշրջանի ամբողջ խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
‘