‘Արամ Մանուկյանը և Լյուդմիլա Սարգսյանը հանդիպել են Տիգրան Առաքելյանին’

1207

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը և Լյուդմիլա Սարգսյանն այսօր այցելել են ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Այդ մասին iLur.am-ին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Տիգրան Առաքելյանի հետ խոսել ենք ԵԽԽՎ-ի վերջին նիստի մասին, որի ժամանակ ԵԽԽՎ-ն ընդունել է «քաղբանտարկյալ» տերմինի պաշտոնական սահմանումը»,- նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ որոշ միջազգային կառույցներ առաջիկայում հանդես կգան Տիգրան Առաքելյանի հետ կապված հայտարարություններով:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն սահմանել է, որ քաղաքական բանտարկյալ են համարվում մարդիկ, որոնք զրկված են անձնական ազատությունից, եթե ազատազրկումը կիրառվել է հիմնարար իրավունքներից մեկի խախտման պարագայում, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու դրան կից արձանագրությամբ: Այդ իրավունքներին են վերաբերում խոսքի, խղճի, հավատի, հավաքների ու միավորումների ազատությունները:

Նախորդ հոդվածը‘Լեդի Գագան այցելել է Ջուլիան Ասանժին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակակիրները ‘