‘Վիճաբանություն Երևանում. Պարի դասատուն վիրավորվել է (լուսանկարներ)’

1624

Այսօր՝ հունիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 02-00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհից դեպի Սարալանջ-Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշած վայր ժամանած ՃՈ աշխատակիցները հայտնաբերում են վիրավոր մի երիտասարդի՝ մարմնի և գլխի մասերում ստացած մարմնական վնասվածքներով:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են գազային ատրճանակից արձակված 3 պարկուճ, փայտի կտորներ, ինչպես նաև հայտնաբերվում են Volkswagen և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Պարզվում է նաև, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 33-ամյա Արմեն Մխիթարյանն է, ով մասնագիտությամբ պարի դասատու է, իսկ վիճաբանության ժամանակ, ըստ ներկաների, դեպքի վայրում է եղել նաև նրա կինը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մխիթարյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ Մխիթարյանը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել: Փաստի առթիվ ոստիկանության Մարաշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի օգտին լրտեսության համար ձերբակալվել է 3 անձ ‘
Հաջորդ հոդվածը‘Ավելի քան 0.5մլն դրամի վնաս բնությանը՝ մեկ շաբաթվա ընթացքում’