‘
Չնայած 40 աստիճան շոգին՝ եգիպտացի երիտասարդները մնում են Թահրիր հրապարակում և նախապատրաստվում գրոհել «Էլ-Կուբբա» ամրոցը, որտեղ տեղափոխվել է իր նստավայրից հեռացած նախագահ Մոհամեդ Մուրսին: Ազգային փրկության ճակատի և Եգիպտոսի անկախ արհմիությունների կոչով այսօր համընդհանուր գործադուլ է սկսվել:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ Մուրսիի կառավարության չորս նախարարներ հրաժարականի դիմում են գրել՝ տեղի տալով ընդդիմության պահանջին, որը հանդես է գալիս նախագահ Մուրսիի հրաժարականի պահանջով:
Ստեղծված իրավիճակում ՌԴ ԱԳՆ-ն Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական և քաղաքական գործիչներին զսպվածության, ուժային միջոցներից հրաժարվելու կոչ է արել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘