‘
2014 թ. հունվարի 1-ից ծխախոտի տուփի վրա մակնշված կլինի առավելագույն մանրածախ գինը: Որոշման նախագիծը ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: Առավելագույն մանրածախ գին է սահմանվում՝ ծխախոտի արտադրանք արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից սահմանված՝ յուրաքանչյուր մակնիշի միավոր տուփ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Որոշման նախագծի 9-րդ և 10-րդ կետերով սահմանվում է տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը.
9. Տպագրությունը պետք է կատարվի այնպես, որպեսզի բացառվի`
1) այն հեռացնելու հնարավորությունը,
2) տուփը կամ տուփի արտաքին փաթեթավորումը բացելու հետևանքով այն վնասելու հնարավորությունը:
10. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեքստերը`
1) պետք է լինեն՝
ա. հստակ ու սպառողի համար անզեն աչքով ընթեռնելի,
բ. հակադիր ֆոնի վրա,
2) չպետք է լինեն՝
ա. ծխախոտի արտադրանքի տուփի արտաքին փաթեթավորման վրա,
բ. թաքնված կամ ծածկված` ծխախոտի արտադրանքի տուփի վրա տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով կամ անթափանց շերտով:
Օրենքը ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից:
‘