‘
Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ-ում տոնում են Անկախության օրը:
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը Սպասո-Հաուսի իր նստավայրում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ հյուրերին առաջարկել է հանել փողկապները: «Նույնիսկ Սպիտակ տանը մենք փողկապներ չենք կրում այդ օրը: Ուստի ես տղամարդկանց առաջարկում եմ այսօր հանել փողկապները: Աղջիկները կարող են անել՝ ինչ ուզում են: Ես սա առաջարկում եմ անել հանուն ամերիկյան անկախության»,- ասել է դեսպանը և օրինակ ծառայելով՝ հանել իր փողկապը՝ հյուրերի զուսպ ծափահարությունների ուղեկցությամբ:
Մաքֆոլը նաև ավելացրել է, թե երջանիկ է, որ ապրում է ժողովրդավարական երկրում, քանի որ «միայն ժողովրդավարական գործընթացների և բացախոսության միջոցով կարելի է իրականացնել այն սկզբունքները, որոնք ընկած են Անկախության հռչակագրի հիմքում», փոխանցում է ria.ru-ն:
‘