‘«Ռեալի» նախագահը քննադատել է Մոուրինյոյին’

890

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խիստ քննադատության է ենթարկել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Նրա կարծիքով, «Արքայական ակումբը» չի կարողանում իրացնել իր ներուժը, եւ դրանում կա նաեւ պորտուգալացի մասնագետի մեղքի բաժինը:

«Նա լավ արդյունք է համարում, որ թիմը ութ միավորով ետ է մնում «Բարսայից» եւ այդ տարբերությունը չի դարձել 11 միավոր: Միթե՞ մենք դրա համար էինք «Կամպ Նոուի» խաղադաշտ մտել: Ոչ մի կերպ չեմ հասկանում, որ ունենալով նման հարձակվողներ, «Ռեալը» պաշտպանությունից է խաղում: Առավել եւս այն պահին, երբ «Բարսան» գործնականում առանց պաշտպանության էր մնացել»,- Պերեսի խոսքն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը կուսումնասիրի ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը ԼՂՀ ԱԺ-ն կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը ‘