‘
Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկել է դեկտեմբերի 2-ին սպասվելիք ընտրություններին մասնակցության հարցը:
«Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի հերթական նիստում քննարկվել են Ավանում և Գյումրիում թափուր մնացած պատգամավորական տեղերի համար դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին մասնակցության հարցը: Որոշվել է, որ քննարկումները կշարունակվեն, դեռևս վերջնական որոշում չկա»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Նրա փոխանցմամբ՝ նիստի ժամանակ քննարկվել է նաև հերթական քառօրյայի, ինչպես նաև աշնանային նստաշրջանի ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացվելիք օրինագծերը, քննարկվել է նախորդ քառօրյայի ժամանակ Վարդան Օսկանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունն ու դրա շուրջ տեղի ունեցած գործընթացը:
‘