‘ՀԱԿ. ՌԴ դեսպանն իր հայտարարությամբ ՀՀ իշխանություններին գնահատական է տվել ‘

991

«Նման հայտարարությամբ դեսպանը ցույց տվեց, որ ինքը քաջատեղյակ է ՀՀ-ում տիրող սոցիալական վիճակից՝ գնահատական տալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած ՀՀ կառավարության գործունեությանը: Ու թեև ասվածը համապատասխանում է իրականությանը, այնուամենայնիվ, հայտարարությունը դուրս է դիվանագիտական սահմաններից», — ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ դեսպանը, փաստորեն, նշում է, որ եթե ՀՀ իշխանությունները բարեկեցիկ կյանք ապահովեին, ապա «Համերկրացիներ» ծրագիրը չէր աշխատի:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած մտահոգությանը, որը վերաբերում էր ՌԴ կողմից Հայաստանում իրականացվող վերաբնակեցման «Համերկրացիներ» ծրագրի հետևանքով արձանագրված արտագաղթին, ՀՀ-ին խորհուրդ է տվել արտագաղթի պատճառներն այլ տեղ փնտրել:

Նախորդ հոդվածը‘Sport Mediaset. Հայտնի է Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմը’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ում քննարկվել է ընտրություններին մասնակցության հարցը ‘