‘Օգոստոսի 1-ից Երևանի 9 խաչմերուկներում կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկները (ցանկ)’

1245

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց, Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց, Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոց, Աբովյան փողոց-Թումանյան փողոց, Տերյան փողոց-Թումանյան փողոց, Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց-Փափազյան փողոց և Հրաչյա Քոչարի փողոց-Վաղարշյան փողոց խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘Պայքարն արդեն վերածվել է տոնի, որը դառնում է յուրաքանչյուրինը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պայքարի այսօրվա ժամանակացույցը’