‘Արամ Մանուկյան. Սա բուրգի կործանման կարեւոր նշանն է. Տեսանյութ’

1438

Այսօր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ իրականացրած անձանց՝ նշեց, որ շնորհակալություն է հայտնում բոլորին, «ովքեր համառորեն, գրագետ պայքար կազմակերպեցին եւ արձանագրել են իրենց հաղթանակը»:

Չնայած Տարոն Մարգարյանի որոշումը դեռ վերջնական չէ, այդուհանդերձ, Մանուկյանը կատարվածից երկու եզրակացություն արեց: Նա նշեց, որ սա ցույց է տալիս, որ իշխանության ներսում լիքը պրոբլեմներ կան եւ իշխանության տարբեր թեւեր տակից իրար դեմ պայքար են տանում, ինչը, Մանուկյանի խոսքով, «բուրգի կործանման կարեւոր նշանն է»:  «Թիմը այլես չի կարող ինքն իրն պահել եւ ներսում առաջացել են թիմեր, որոնք իրար դեմ պայքարելու համար են»,- նշեց Մանուկյանը:  

Նրա երկրորդ եզրակացությունն այն է, որ իշխանությունը որեւորդ անգամ փորձում է հնարք կիրառել՝  ներսում խնդիր առաջացնել եւ լուծել՝ «Տարոն ջան, սիրուն չի» եղանակով: Սակայն, նրա խոսքով, իշխանությունը որերորդ անգամ հնարք է կիրառում եւ մնում էայդ հնարքի տակ: «Թիմի թուլությունից թիմը սկսել է ինքն իր դեմ պայքարել»,- նշեց Մանուկյանը:

Նա նաեւ հավելեց, որ իշխանությունը ուներ բավարար մարդիկ, որոնց ներդրել էր այս շարժման մեջ, ովքեր փորձում էին այս ամենը վերահսկել, որ «բանը բանից չանցնի», սակայն, 3-րդ, 4-րդ օրվանից սկսած այնպիսի ձնագունդ դարձավ, որ իշխանությունները շփոթվեցին :

Մանրամասները՝ տեսանյութում 

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտում տրանսպորտի գինը կբարձրանա հունվարից’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Միակողմանի թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունենք’