‘«Լիսկայի» տղան, ըստ փորձաքննության, հունիսի 1-ին թմրանյութի ազդեցության տակ է եղել’

1223

Aravot.am-ի տեղեկություններով, նախաքննական մարմինը Արտակ Բուդաղյանի եւ Սուրիկ Խաչատրյանի փաստաբաններին ներկայացրել է գործով փորձաքննությունների եզրակացությունները:

Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է ավելի վաղ հրապարակած տեղեկությունը, ըստ որի, Սուրիկ Խաչատրյանի որդին` գործով մեղադրյալ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը եղել է թմրանյութի ազդեցության տակ: Տիգրան Խաչատրյանի եւ Արտակ Բուդաղյանի փաստաբանները հրաժարվել են բացահայտել փորձաքննության տվյալները:  

Նախորդ հոդվածը‘Հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը որբ է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Զինվորն ինքնասպան է եղել դիտաշտարակում’