‘
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու առաջարկը:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Բարսեղյանը, հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: Ըստ աղբյուրի՝ Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվելու է Հայաստանի կառավարությանն առընթեր Ճարտարապետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ լքելով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
Տիգրան Բարսեղյանը Ստեփանակերտի օդանավակայանի ուղեւորային նախագծի հեղինակն է:
Բարսեղյանի կենսագրությունը՝ այստեղ
‘