‘
2012թ. հունվար-հուլիս ամիսներին Վրաստան այցելածների թվում առաջատարը հայաստանցիներն են: Այդ մասին, 168.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Newsgeorgia գործակալությունը: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից հարեւան երկիր է մեկնել 162.529 մարդ, ապա գալիս են Թուրքիան՝ 139.002 մարդ, Ռուսաստանը՝ 115.871 մարդ, Ադրբեջանը՝ 109.074 մարդ, Ուկրաինան՝ 14.113 մարդ և Իրանը՝ 9248 մարդ:
Ըստ նույն աղբյուրի, Վրաստան այցելողների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 26 տոկոսով, այդ թվում՝ զբոսաշրջիկների հոսքն աճել է 21,4 տոկոսով:
‘