‘
Մոտ կես ժամ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում գտնվող «Marriott» հյուրանոցային համալիրի տանիքից ծուխ է դուրս գալիս, և կասկածներ կան, որ ներսում հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին ժամանում են մեծ թվով հրշեջներ՝ մի քանի մարտական հաշվարկներով: Այս պահի տվյալներով փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար ահազանգը կեղծ էր, թէ ոչ: Տեղում են նաև 1-03 շտապօգնության և ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը:
‘