‘«Նոր Հալեպ» թաղամասը կկառուցվի նոր տեսակի շինաքարով ‘

1077

Աշտարակում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասում առավել ամբողջական, ներդաշնակ կառուցապատում իրականացնելու համար Աշտարակում հատկացված 4,8 հեկտար տարածքը նախագծվել է որպես քաղաքատիպ թաղամաս՝ 4-5 հարկանի շենքերով, կանաչապատված բակային տարածքներով բնակելի համալիր: Այս մասին, News.am-ի փոխանցմամբ, օգոստոսի 14-ին Սփյուռքի նախարարությունում«Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման աշխատանքները համակարգող հանձնախմբի նիստի ժամանակ նշել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Արագացված շինարարության հետ կապված խնդիրների, նոր տեսակի շինաքարի մասին խոսել է շինաքարի գյուտարար Միքայել Համամջյանը: Ցուցադրվել է  տեսաֆիլմ նոր շինաքարով կառուցված տների առավելությունների, մասնավորապես, քարի թեթեւության, ջերմապահպանման, սեյսմակայունության վերաբերյալ:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» նախագահ Լենա Հալաջյանը խոսել է սիրիահայերից ստացվող նոր դիմումների մասին: «Դրսից էլ են դիմում, ցանկություն  են հայտնում հաստատվել Հայաստանում»,-ասել է ՀԿ նախագահը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եւ մի տանիր զմեզ յԵւրասիա, այլ փրկեա զմեզ յԵւրոպայէ’
Հաջորդ հոդվածը‘Կարգին Հայկոն՝ իշխանություններին. Կա՛մ «Upgrade» արեք, կա՛մ «Uninstall» եղեք’