‘2013թ. առաջին եռամսյակում 1335 հայաստանցիներ ապաստան են խնդրել Եվրոպայում’

779

Եվրոպական վիճակագրական բյուրոն տվյալներ է հրապարակել ԵՄ երկրներում ապաստան որոնող անձանց համար այս տարվա առաջին եռամսյակում:

Ըստ վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում Եվրոպայում ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Վրաստանի 2315 քաղաքացի, Հայաստանի 1355 քաղաքացի և Ադրբեջանի 650 քաղաքացի: Նրանց համար առավել գրավիչ երկրներն են Ֆրանսիան ու Գերմանիան: Ընդ որում, Եվրոպայում ապաստան փնտրող հայաստանցիների թիվն այս ժամանակահատվածում նվազել է 20 տոկոսով:

Ըստ Եվրոստատի վիճակագրության, նշված շրջանում ապաստանի համար դիմողների շարքում գերակշռում են Ռուսաստանի, Պակիստանի և Սերբիայի քաղաքացիները:

Նախորդ հոդվածը‘Ըմբշամարտի երիտասարդական հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ Բաքվի գրասենյակ. Հայ ռազմագերուն կհանդիպենք, երբ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվեն’