‘ժամանակավորապես արգելվել է Իտալիայից Հայաստան որոշ ապրանքատեսակների ներմուծումը’

1627

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից այսօր՝ օգոստոսի 22-ին, հրաման է արձակվել Իտալիայի Հանրապետությունից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես արգելելու մասին:

Ծառայությունից հայտնում են, որ հրամանն արձակվել է` ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 9-րդ կետի 21-րդ ենթակետով և 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Իտալիայի Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:

Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Նախորդ հոդվածը‘Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Նա մեղադրվում է ծղոտ վառելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Կոմիտաս 5-ում կրքերը թեժանում են (տեսանյութ)’