‘«Տատան» արդեն իսկ տարբերակներ է դիտարկում ձմեռային տրանսֆերային պատուհանի համար’

877

Հրաժարվելով ամռանը կենտրոնական պաշտպանի ձեռքբերումից՝ «Տատա» Մարտինոն մեկ անգամ չէ, որ կարևորել է թիմի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանին ձեռքբերում կատարելու հնարավորությունը: Այս առումով Բարսայի գլխավոր մարզիչը, ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo-ն», արդեն սկսել է աշխատանքը: Արգենտինացին դիտարկում է «Էստուդիանտեսից» Սանտյագո Վերգինիին և «Ռիվեր Պլեյտից»Ալվարեզ Բալանտային ձեռք բերելու հնարավորությունը, որոնց գնելու համար մեծ գումարներ չեն պահանջվի: Բացի այդ, եթե, ի վերջո, չհաջողվի թիմում պահել Վիկտոր Վալդեսին, «Տատան» ցանկանում է Բարսա հրավիրել իր նախկին թիմի՝ «Նյուելզ Օլդ Բոյսի» դարպասապահ Նաուել Գուզմանին:

Նախորդ հոդվածը‘Դոմինիկյան Հանրապետությունում մանկապղծության համար Հռոմի պապի նվիրակին հեռացրել են պաշտոնից ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի բանակի գլխավոր շտաբը սիրիական սահմանի մոտ է տեղափոխում զրահատանկային ստորաբաժանումներ’