‘Վրաստանի վարչապետն ընտրություններից հետո կհեռանա քաղաքականությունից’

819

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր վերահաստատել է, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից այս տարվա հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ անց: Սեպտեմբերի սկզբին վարչապետը բաց նամակ է հղել վրաց հանրությանը, որում մանրակրկիտ պարզաբանել է քաղաքականությունը լքելու և քաղաքացիական սեկտորի զարգացմամբ զբաղվելու իր մտադրության դրդապատճառները: Ընդ որում՝ Իվանիշվիլին խոստացել է, որ նախապես կհայտնի իր հեռացման մասին և զինակիցներին կներկայացնի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում արժանի փոխարինողի: «Ես կատարեցի իմ առաքելությունը և կհեռանամ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ հետո: Ես շատ լավ թիմ եմ թողնում: Կարծում եմ՝ իմ նոր դերակատարումը շատ ավելի հետաքրքիր կլինի, և ես ընդհանրապես մտադիր չեմ երբևէ վերադառնալ քաղաքականություն»,- Իվանիշվիլիի հայտարարությունից մեջբերում է անում Новости-Грузия-ն, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Ամենաերջանիկ մարդիկ ապրում են Հյուսիսային Եվրոպայում’
Հաջորդ հոդվածը‘ԲՆ-ն ուսումնասիրում է. Էկզոտիկ որս Հայաստանում` մենյուում Կարմիր գրքի կենդանիներ են ‘