‘Իրանը Սիրիայի ճգնաժամից դուրս գալու առաջարկներ է ներկայացրել ‘

899

Իրանը ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին «Սիրայի ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ գրավոր առաջարկներ է փոխանցել», այսօր հաղորդել է իրանական արբանյակային «Ալ-Ալամ» հեռուստատեսությունը: Ալժիրցի դիվանագետը կիրակի օրը Թեհրանում բանակցություններ է անցկացրել Իրանի Իսլամանական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի  և արտգործնախարար Ալի Ակբար Սալեհիի հետ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը :

Ըստ «Ալ-Մայադին» հեռուստակայանի՝ Իրանի առաջարկները նախատեսում են ռազմական աջակցության դադարեցում  հակակառավարական ապստամբներին, երկխոսություն իշխանությունների և ընդդիմության միջև, նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում: Բրահիմին խոստացել է հաշվի առնել այս առաջարկները:

Այսօր Բրահիմին կշարունակի  իր տարածաշրջանային այցը և կլինի  Բաղդադում, որտեղ կհանդիպի Իրաքի վարչապետի հետ:

Լուսանկարը՝  EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Բնապահպանական տեսչությունը խախտումներ է արձանագրել ‘
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Բալոտելիի տեղը «Բարսելոնայի» պես միջակ թիմն է’