‘
Ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոթը և Լլոյդ Շեպլին արժանացել են Շվեդիայի պետական բանկի՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակի տնտեսագիտության գծով մրցանակին:
Մրցանակը շնորհվել է «կայուն ավանդների տեսության և շուկաների պլանավորման պրակտիկայի» վերաբերյալ աշխատության համար:
Շվեդիայի պետական բանկի տնտեսագիտության գծով մրցանակն իրավաբանորեն չի համարվում Նոբելյան, քանի որ չի հիշատակվել Ալֆրեդ Նոբելի կտակում, այլ հիմնադրվել է տարիներ անց՝ 1941 թվականին:
Հավելենք նաև, որ Էլվին Ռոթը ներկայացնում է Հարվարդի, իսկ Լլոյդ Շեպլին՝ Կալիֆոռնիայի համալսարանները:
‘