‘
Թուրքիան երկու միլիարդ դոլար է ծախսել երկրի տարածքում ապաստանած սիրիացի փախստականների վրա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը: Վարչապետի խոսքերով՝ Թուրքիան ընդամենը 135 միլիոն դոլար միջազգային օգնություն է ստացել սիրիացի փախստականներին պահելու համար, մնացած գումարը պետական գանձարանն է հատկացրել:
Ավելի վաղ տեղեկացրել են, որ Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը մոտավորապես 500 հազար է, փոխանցում է Trend-ը:
‘