‘
Լիբանանյան մամուլի հաղորդման համաձայն՝ ամերիկյան իշխանությունները հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուհալեմին, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում պետք է ղեկավարեր Սիրիայի պատվիրակությունը: Մուհալեմը Գլխավոր ասամբլեայում ելույթ պետք է ունենա սեպտեմբերի 30-ին՝ երկուշաբթի:
Այնուամենայնիվ, Մուհալեմին և նրա շքախմբին վիզա տրվել է՝ ԱՄԷ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ: Վիզան, սակայն, սահմանափակ է, և Մուհալեմը դրանքվ կարող է մուտք գործել միայն Նյու Յորք, փոխանցում է MIGnews-ը:
‘