‘Բողոքի ակցիա դատախազության առջև. «Որևէ դատախազ կամ այլ պաշտոնյա չի կարող լուրջ բարեփոխումներ անել»’

1147

ՀՀ գլխավոր դատախազության մոտ Կոնգրեսի՝ արդեն  ավանդական դարձած ամենուրբաթյա բողոքի ցույցի ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, իր ելույթում անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, նշեց, որ դեպքերը շատ արագ են զարգանում  թե՛ ներքին և թե՛ արտաքին առումներով:

Կոնգրեսի փոխնախագահը տեղեկացրեց, որ վերջին երեք-չորս օրերին կարևոր հանդիպումներ են ունեցել մի շարք եվրոպական դեսպանների և պատվիրակությունների հետ:

Արամ Մանուկյանը նաև անդրադարձավ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Գևորգ Կոստանյանի հետ հանդիպմանը:

«Մենք պատրանքներ չունենք, մենք երեխա չենք, որ հավատանք, որ երկրում կարող է հայտնվել որևէ դատախազ կամ որևէ այլ պաշտոնյա, որը կարող է արմատական բարեփոխումներ անել, լուրջ փոփոխություններ անել: Չի՛ կարող: Չի՛ կարող նաև այս դատախազը, բնականաբար, բայց զուտ քաղաքավարությունից ելնելով՝ մենք մեր բոլոր խնդիրները դրել ենք նոր դատախազի առջև»:

Մանուկյանը նշեց, որ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումն ուղղակի քաղաքավարության ժեստ է եղել, և որ ՀԱԿ-ը խորհրդարանում նրա թեկնածությանը դեմ է քվեարկելու:

Բողոքի ակցիայի շրջանակներում  ելույթ ունեցավ նաև նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը: Նա հայտարարեց, որ Տիգրան Առաքելյանին ճանաչում է քաղբանտարկյալ, և օր առաջ պետք է ազատել Տիգրան Առաքելյանին: «Հայաստանում քաղբանտարկյալ չպետք է լինի»,- ասաց նախկին քաղբանտարկյալը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Փափկասուններն ու կռվածները’
Հաջորդ հոդվածը‘«Давай, до свидания» հոլովակի հեղինակը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման’