‘
Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպանը արդարադատության նախարարից պահանջել է ցմահ դատապարտված ՌամիլՍաֆարովի գործով ամբողջական զեկույց ներկայացնել:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ակնկալում է արտահանձնման ծրագրի, նախաքննական մարմնի որոշումների և դրանց փաստարկների, ինչպես նաև ադրբեջանական կողմի՝ Սաֆարովին «ճաղերի ետևում պահելու» պատրավորության մասին ընդգրկուն տեղեկատվություն ստանալ:
Երեքշաբթի օրը հրապարակված հայտարարագրում օմբուդսմենը նաև շեշտել է, որ հունգարական օրենքով արտահանձնումը կայանում է միայն այն դեպքում, երբ ընդունող կողմը երաշխավորում է դատապարտյալի պատժի հետագա կրումը:
Հիշեցնենք, որ 2004թ.-ին Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար, այնուհետև Բուդապեշտում ութ տարի պատիժը կրելուց հետո արտահանձնման միջոցով օրերս վերադարձել է Ադրբեջան, որտեղ նախագահը նրան ներում էր շնորհել և մեծ փառքի արժանացրել:
‘