‘
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին նշանակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Ուշագրավն այն է, որ Լյովա Մնացականյանը (Ղարաբաղում հայտնի որպես Ռիժի Լյովա), iLur.am-ի տեղեկություններով, մինչեւ վերջերս եղել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի տեղակալ:
Լուսանկարը` Slaq.am-ի
‘