‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը:
Դատարանը Տիգրան Առաքելյանին 316 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով ճանաչեց անմեղ և արդարացրեց: Քրեական օրենսգրքի 356 հոդվածով և 258 հոդվածի երրորդ մասի առաջին կետերով դատարանը Առաքելյանին մեղավոր ճանաչեց և վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում 3 տարի ժամկետով: Դատարանը Առաքելյանի նկատմամբ կիրառեց ՀՀ ԱԺ Համաներման մասին որոշման 1 կետի երրորդ ենթակետը և նրան ազատեց պատժի կրումից: Առաքելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվեց, և նրան ազատ արձակեցին դատարանի դահլիճից:
Տիգրան Առաքելյանի ազատ արձակվելուց հետո Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ այսօր ժամը 18:00-ին Առաքելյանը կլինի Սարյանի արձանի հարակից տարածքում՝ հանդիպելու համար քաղաքացիներին:
‘