‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովի երկրորդ նիստին եւ հանդես եկել ելույթով:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, ԼՂ հանրապետության արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին:
Սահակյանի բնութագրմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը խիստ պահանջված է ինչպես Եվրոպայի հայկական կազմակերպությունների, այնպես էլ Արցախի համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտն անկեղծորեն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման մեջ՝ եվրոպական պետությունները դիտարկելով որպես բարեկամ երկրներ:
‘