‘ՀԷՑ-ը պնդում է, թե պատրաստ է ձմռանը’

704

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունն ստացել է աշնանային-ձմեռային աշխատանքներին պատրաստ լինելու անձնագիր: Սեպտեմբերի ընթացքում ձեռնարկության բոլոր բաժանմունքներն ստուգվել ցածր ջերմաստիճանների պայմաններում գործունեություն իրականացնելու պատրաստվածությունը գնահատող հատուկ հանձնաժողովի կողմից: Այս մասին է հաղորդում ընկերության պաշտոնական կայքը: Ըստ հանձնաժողովի եզրակացության, էլեկտրասարքավորումները պատասխանում են տեխնիկական անհրաժեշտ բոլոր պահանջներին և ձեռնարկությունը պատրաստ է բարձր բեռնվածության պայմաններում էլ ապահովել անխափան էլեկտրամատակարարում:

 

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Ստեփանակերտն անկեղծորեն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ երևանյան գրասենյակ. Հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի նամակը հանձնվել է նրա ընտանիքին’