‘
ԱՄՆ կոնգրեսը վերջապես կարողացել է փոխհամաձայնություն ձեռք բերել պետական հաստատությունների ֆինանսավորումը վերականգնելու և պետական պարտքի շեմը բարձրացնելու հարցում:
Նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որով բարձրացվում է պետական պարտքի շեմը, և վերսկսվում է պետական հիմնարկների ֆինանսավորումը: Ըստ օրինագծի՝ պետական հաստատությունները կֆինանսավորվեն մինչև 2014 թ. հունվարի 15-ը, իսկ պետպարտքի շեմը կբարձրացվի մինչև փետրվարի 7-ը: Փաստաթուղթն արժանացել է կոնգրեսի հավանությանը:
Բյուջետային ճգնաժամն ընդգրել էր առնվազն 800 հազար պետական ծառայողների, որոնցից շատերն ուղարկվել էին հարկադիր արձակուրդի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘