‘Բոննի համալսարանը պրոֆեսորի պաշտոն է առաջարկել 24-ամյա մաթեմատիկոսին ‘

1003

Բոննի համալսարանի մաթեմատիկայի ինստիտուտը  24-ամյա Պետեր Շոլցեին հրավիրել է զբաղեցնելու պրոֆեսորի պաշտոնը, գրում է Euromag պարբերականը:

«24 տարեկանում համաշխարհային ճանաչում ձեռք բերած Շոլցեն, անկասկած, պատկանում է թվաբանական և հանրահաշվական երկրաչափության ոլորտի ամենախոշոր գիտնականների շարքին»,- հայտարարել է Բոննի համալսարանի Մաթեմատիկական բաժնի տնօրեն Հերբերտ Կոխը:

Մաթեմատիկական բազմաթիվ օլիմպիադաների ոսկե մեդալակիր Պետեր Շոլցեն 2007-ին ընդունվել է Բոննի համալսարան և ընդամենը 6 կիսամյակում (երեք կրթական տարի) ձեռք բերել բակալավրի և մագիստրոսի կոչում:

Ընթացիկ տարվա սկզբին 24-ամյա հանճարը գիտական աստիճան է ստացել, իսկ հաջորդ տարվա ամառային կիսամյակից արդեն կսկսի ինքնուրույն դասավանդել՝ այդպիսով դառնալով Գերմանիայի ամենաերիտասարդ պրոֆեսորը:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Ուդալցովը կանչվել է հարցաքննության ‘
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթասը» հերքում է. Հանթսմանների նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերին’